
Ուկրաինայի իշխանությունները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին արգելել են մուտք գործել երկրի տարածք: Այս մասին գրում է Газета.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Մարկիան Լուբկովսկիի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելել էր երկիր մուտք գործել նաև ռուս դերասան Իվան Օխլոբիստինին: