ԵՐԱՆԻ ՉԷ՜Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի  լավատեղյակ աղբյուրները հավաստում են, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետ է պահանջում  ԱԺ ընտրությունների ընթացքում  Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին տրամադրած ընտրակաշառքը:  Համենայնդեպս, գյուղից ահազանգեցին, որ Լեռնանիստ համայնքի ղեկավար Առլիկ Արշակյանը մեկ առ մեկ գյուղացիներից հետ է պահանջում բաժանված 10 հազար դրամները: Սակայն գյուղապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը. «Դուք ասում եք, ես լսում եմ, էդպիսի բան չկա: Ո՞նց կարա նման բան լինի»: Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն նախընտրական կաշառք է բաժանել համայնքում, գյուղապետը պատասխանեց. «Երանի չէ՜ր»:




Լրահոս