
Վալենսիայում ավարտված թենիսի մրցաշարում հաղթող է հռչակվել բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը: Եզրափակիչում նա մրցում էր իսպանացի Տոմի Ռոբրեդոյի դեմ:
Հանդիպման առաջին խաղափուլն ավարտվեց իսպանացու հաղթանակով 6:3 հաշվով, սակայն հաջորդող երկու խաղափուլերում Մարեյը կարողացավ հասնել առավելության և հաղթել ամբողջ մրցամարտը: 3 ժամ 23 րոպե տևած պայքարն ավարտվեց 3:6, 7:6, 7:6 հաշվով: