
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին անդրադարձել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ կայացած մրցավեճին (1:1): Նրա խփած գոլն օգնել է ակումբին խուսափել պարտությունից:
«Խառը զգացումներ ունեմ: Կարող էինք նաև հաղթել այս խաղում: Երկու հնարավորություն ունեի հանդիպման սկզբում և մեկը՝ խաղի վերջնամասում, որից էլ օգտվեցի:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է հասնել «Չելսի»-ին, առաջնության ավարտին դեռ շատ ժամանակ կա: Նույնիսկ մրցաշրջանի կեսը դեռ չի անցել», – նշել է նա: