Փարիզյան հանդիպման նպատակն է Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների սեղանին վերադարձնելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի, հոկտենբերի 27-ին , Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնության Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական լարտվամիջոցներըը, հանդիպման նպատակն է ղարաբաղյան հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը:

«Հանդիպման նպատակն է ապահովել կողմերի երկխոսությունը երկու ամիս առաջ ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրացումից հետո», – նշում է «Ֆրանս Փրես» գործակալությունըԼ Հաղորդվում է, որ բացի եռակողմ հանդիպումից, Օլանդը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այնուհետև Սարգսյանն ու Ալիևը առանձնազրույցի հնարավորություն կունենան, հաղորդում է РИА Новости-ն:

Նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Ընթրիքի ժամանակ երեք երկրների առաջնորդները կքննարկեն կովկասյան տարածաշրջանի ապագային վերաբերող գլոբալ հարցեր:




Լրահոս