
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն, Ճամբարակում ձնախառն անձրև է: Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածում մերկասառույց է:
Տավուշի և Սյունիքի տարածաշրջաններում մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն