Անցած հանգստյան օրերին՝ հոկտեմբերի 25-26-ին, Վրաստանի մայրաքաղաքը նշել է իր ամենամյա տոնը՝ «Թբիլիսոբան»: Քաղաքի պատմական կենտրոնում անցկացվել են համերգներ և տարբեր սպորտային և մշակության միջոցառումներ, ցուցահանդեսներ և շնորհանդեսներ:
Մետեխի կամրջի վրա անցկացվել է «կենդանի արձաններ» ցուցահանդես՝ 12 դերասաններ ներկայացրել են վրացական թագավորներին և պատմական հայտնի անձանց: Ռիկե հրապարակում երկու օրով ստեղծվել էր Wine City՝ «գինու քաղաք», ու ներկայացված էին Վրաստանի գինու արտադրողների գինիներն ու այլ ընմպելիքները: Առավել մեծ պահանջարկ էին վայելում չաչայով կոկտեյլները:
Մարդիկ կարող էին շրջել ձիերով: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեին հյուրասիրվել վրացական ազգային ուտեստներով: