Մայիսի 8-ին «Երկրապահ» կամավորականների միության օրն էր, սակայն երկրապահները իրենց տոնը չեն նշել, քանի որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի աները մահացել էր: «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած երկրապահներից մեկը պատմեց, թե նույն պատճառաբանությամբ չեն տոնել նաեւ մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԵԿՄ նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանի հետ՝ պարզելու, թե ինչու այս տարի՝ մայիսի 8-ին, չի նշվել «Երկրապահ»-ի օրը, այն դեպքում, երբ ամեն տարի մեծ շուքով է դա տոնվում: Վերջինս ասաց, թե նախնական պայմանավորվածություն են ունեցել ԵԿՄ անդամների հետ, որ մայիսի 11-ին են հաղթանակի օրը նշելու, եւ դա որեւէ կապ չունի Մանվել Գրիգորյանի աներոջ մահվան հետ:
ՏԽՈՒՐ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ