«Ես ինչպե՞ս կարող եմ ասել շուն թուրք, բայց ավտոմեքենայումս լսել թուրքական մուղամ».(ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգագրական, հայրենասիրական երգերի հայտնի կատարող Ռուբեն Սասունցին (Հակոբյան) Armlur.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե Հայաստանում ազգագրական երգ ու երաժշտությունը վերջին տարիներին ավելի է սիրելի և ընդունելի  դարձել մեր ժողովրդի կողմից:10154251_238063006397939_448493022_n

-Ռուբե՛ն, Ձեր գնահատմամբ՝ ազգագրական երգերի պահանջարկը Հայաստանում մեծացե՞լ է:

-Ի ուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ վերջին տարիներին ազգագրական երգերի պահանջարկն իրոք մեծացել է: Դրան է  նպաստել այն հանգամանքը, որ երիտասարդ սերունդը սկսել է սիրել և գնահատել մեր իրական արժեքները:

10402890_293074834230089_4145216782141092801_n

-Համերգներով հանդես եք եկել թե´ Հայաստանում, թե´ արտերկրում: Ավելի շատ սփյուռքահայե՞րն են սիրում լսել ազգագրական երգեր, թե՞ հայաստանաբնակները:

-Ե´վ Հայաստանում, և´ սփյուռքում մեծ սիրով ու նվիրումով են մոտենում մեր ազգագրական երգերին, սակայն, ի տարբերություն  Հայաստանի, սփյուռքում մեծ կարոտ կա: Թերևս, տարբերությունը դրա մեջ է:

1001733_152368224967418_1190943126_n

-Երբեմն կեղծ են հայրենասիրական նկրտումները, ազգագրական երգերի նկատմամբ սերը: Ինչո՞ւ, չէ՞ որ հայրենասիրությունը պետք է արյան մեջ լինի….

– Հանդիսատեսին երբեք չես կարող խաբել:  Մանավանդ ազգագրական երգեր կատարողը չպետք է ինքն իրեն հակասի: Օրինակ` ես երգերումս ատում եմ և խարազանում եմ մեր դարավոր թշնամուն, իրական կյանքում ևս ես ատում եմ նրանց: Երբեք չեմ լսում թուրքական երաժշտություն: Այդ ամենը դեմ է իմ սկզբունքներին: Ես չեմ կարող բեմում երգել և ասել շուն թուրք, իսկ բեմից իջնելուց հետո նստել մեքենա և լսել թուրքական ինչ-որ մուղամ:

1901347_298485367022369_856526494904134571_n

-Եթե Ձեզ առաջարկեն մշտական բնակություն հաստատել արտերկրում, կհամաձայվե՞ք մեկնել և հաստատվել որևէ օտար երկրում:

– Ես, ինչպես ցանկացած հայ, սիրում եմ իմ երկիրը և ատում եմ արտագաղթը: Ինձ համար ցավալի է, որ արտագաղթը շատանում է: Լիահույս եմ, որ կգա այն ժամանակը, երբ մարդիկ կդադարեն լքել մեր երկիրը, քանի որ բոլորս էլ լիարժեք մարդ և լիարժեք երկրի լիարժեք քաղաքացի կարող ենք զգալ միայն մեր երկրում, մեր հայրենքիում:  Ես ուրախ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ:  Այդ քաղաքացիությունը տրված է ինձ ցմահ:

10710523_1471527973136548_8752206858503420438_n

– Ձեր երկրպագուների դատին առաջիկայում ի՞նչ ստեղծագործական նորություններ եք ներկայացնելու:

-Ես ստեղծագործական դադար հիմնականում չեմ ունենում: Այդ հասկացությունը բացակայում է իմ կյանքից: Առաջիկայում  էլ նախատեսում եմ մենահամերգներով հանդես գալ:

Լուսանկարները` երգչի ֆեյսբուքյան էջից:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս