Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր շարունակ քննարկվում է, որ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն իր մանդատը վայր է դնելու: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է տիկին Փոստանջյանի հետ՝ պարզելու համար՝ ի վերջո, ինչ է որոշել նա. «Ովքեր այդ սուտը հնարել են, երեւի թե իրենցից պարզաբանում խնդրեիք, «Ժառանգություն» կուսակցությունն իր անելիքները, հետընտրական շրջանն է քննարկում եւ իր տեղը քաղաքական դաշտում՝ լինի հրապարակում, ԱԺ-ում, թե այլ վայրերում: Մենք դա քննարկում ենք, եւ լավագույն ձեւաչափը, որը կծառայի մեր ժողովրդին, դուք շուտով կիմանաք»: Նկատենք, որ Փոստանջյանի տրամադրությունն առանձնապես բարձր չէր, ու նա չկոնկրետացրեց, թե «Ժառանգություն»-ն ինչ էր քննարկում:




Լրահոս