ԱՆՀԻՄՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժինն արձագանքել է «Ժողովուրդ»-ի ապրիլի 28-ի թիվ 72 (299) համարում տպագրված «10.000 դրամ ընտրակաշառք՝ ծանոթով» հոդվածին:  Վերոնշյալ բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Օվսյանը խմբագրությանը տեղեկացրել է, որ «հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ որեւէ անձի կողմից չի խոչընդոտվել որեւէ ընտրողի կամքի ազատ իրականացումը…»:
Հարկ ենք համարում նշել, որ «Ժողովուրդ»-ի լրագրողն այդ օրերին ավելի օպերատիվ է աշխատել, քան Շիրակի ոստիկանությունը՝ անձամբ գնալով կաշառքի ահազանգի հետքերով: «…երբ լրագրողները մեկնեցին նշված հասցեներով, հաջողվեց պարզել, որ կաշառք բաժանողների ձեռքի տակ կոնկրետ ցուցակներ կան: Նախապես գրվել են պոտենցիալ կաշառք վերցնողների անունները, անձնագրային տվյալները, եւ միայն դրա դիմաց   քաղաքացիներին տրվում է խոստացված գումարը»:
Մենք չզարմացանք, երբ նույն գրությամբ տեղեկացանք, որ իբր նախաքննության արդյունքում պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվելու: Դե իհարկե, ո՞ւմ նկատմամբ: Չէ՞ որ մարդը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է:




Լրահոս