Մոսկվայում բացահայտվել են միգրանտների բազմաթիվ հանցագործություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում «Միգրանտ-2014» օպերացիայի անցկացման 4 օրերի ընթացքում փաստաթղթերի ստուգման նպատակավ ներքին գործերի բաժիններ են բերվել 14 հազար օտարերկրյա քաղաքացիներ, որոնք ստուգվել են ոստիկանության քրեական բազաներով:

Ինչպես հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչությունից, միայն անցած օրվա ընթացքում մայրաքաղաքի ոստիկանները բացահայտել են ավելի քան 100 հանցագործություն, այդ թվում՝ սպանություններ, կողոպուտներ, ավազակային հարձակումներ, կեղծարարություն, թմրանյութերի ապօրինի շրջանառության և մեքենայությունների հետ կապված հանցագործություններ: Հայտնաբերվել են նաև որոնման մեջ գտնվող 10 միգրանտներ, տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս