«Ես ոչ թե լքում եմ Հայաստանը, այլ գնում եմ օտպուսկ»:
Կարապետիչը չի կարողանում հիասթափությունը թաքցնել: Այս անգամ էլ չստացվեց: Հանգստի իրավունք, իհարկե, բոլորն ունեն, ու Տ. Կարապետյանն էլ հատկապես հոգեմաշ քարոզարշավից հետո միանգամայն իրավացիորեն կարող է լիցքաթափվելու մասին մտածել: Բայց այնպես է ստացվել, որ Հայաստանից մեկնելիս շատերն են ասում, թե ընդամենը ժամանակավորապես «օտպուսկ» են գնում: Ավելին, եթե Կարապետիչը հաստատակամ լիներ վերադարձի հարցում, ապա թերեւս կարող էր նախընտրել հայրենի բնության գողտրիկ անկյուններից մեկը՝ այդ մասին հենց այնպես չբարձրաձայնելով ու իր հանգստանալ-չհանգստանալու հարցը հասարակական քննարկման չդնելով: