Ռադայի ընտրությունների արդյունքում Ուկրաինայում կպահպանվի երկիշխանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում Գերագույն Ռադայի ընտրությունների արդյունքում իշխանական կազմաձևը չի փոփոխվի, և կպահպանվի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և վարչապետ Արսենի Յացենյուկի «դուումվիրատը» (երկիշխանություն): Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, հայտնում է ТАСС-ը:

Նրա խոսքով, եթե քվեարկության վերջնական արդյունքները զգալիորեն չտարբերվեն նախնականներից, ապա «փաստացի կպահպանվի երկու քաղաքական ուժերի ներկայումս գոյություն ունեցող երկիշխանությունը, որոնցից մեկը գլխավորում է Պորոշենկոն, իսկ մյուսը՝ Յացենյուկը, որոնք երկուսն էլ ակնհայտորեն ամերիկանամետ են և ոչ մի կապ չունեն Ուկրաինայի անկախության հետ»:




Լրահոս