
ՀՀ արդարադատության նախարարի Վայոց Ձոր և Սյունիք կատարած մարզային այցերից անմիջապես հետո հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանի երկու մարզպետներ լքեցին իրենց պաշտոնը: Հովհաննես Մանուկյանի այցից հետո պաշտոնանկ եղավ նախ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ապա Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Այս տրամաբանությամբ եթե շարժվենք, առաջիկայում թերևս սպասենք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի պաշտոնանկություններին … 🙂 :