
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում: Armlur.am-ի հետ զրույցում Արսենի մայրը՝ Սվետլանան, հայտնեց, որ որդին հիվանդանոցից դուրս կգրվի մյուս շաբաթ, իսկ այս պահին դեռևս պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ:
«Այսօր մյուս տղաս կգնա նրան տեսակցության: Թևերի վերքերը լավացել են, ոտքերինը՝ դեռ նույն վիճակում են: Բժիշկն ասեց, որ էդ վերքերը խորը սթրեսից են առաջացել ու դժվարությամբ են լավանալու»,- ասաց գերու մայրը:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը հատել էր պետական սահմանը և հայտնվել գերության մեջ, սակայն, ավելի ուշ վերադարձվել էր հայրենիք: