ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արտագաղթը բերել է նրան, որ մեծ թվով բացակա մարդկանց փոխարեն քվեարկեն»:

Արշակ Սադոյան mardik.am

ՀՀ վարչապետի՝ դեռեւս ամիսներ առաջ հնչեցրած ձեւակերպումն իր հին գործընկերը՝ Արշակ Սադոյանը, լրացնում է: Ստացվում է, որ արտագաղթը բազմաթիվ դրական կողմեր ունի: Եթե ամիսներ առաջ Տ. Սարգսյանն ասում էր, թե արտագաղթի շնորհիվ հեղափոխական զանգվածների թիվը կպակասի, ապա Ա. Սադոյանի հաշվարկով էլ առանց հասցեատեր մնացած քվեաթերթիկների թիվը կավելանա: Ուրիշ էլ ի՞նչ է պետք իշխանությանն իր պատկերացրած ազատ ու արդար ընտրությունը կազմակերպելու համար: Այսպես որ շարունակվի, մինչեւ անգամ արտագաղթի ծավալները խթանելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: Առջեւում նախագահական ընտրություններ են…




Լրահոս