Խաղաղության Նոբելյան մրցանակի ավելի քան 10 դափնեկիրներ պնդում են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գաղտնազերծի ահաբեկչության գործունեության մեջ կասկածյալներին հարցաքննելիս Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից կիրառվող մեթոդները:
Սպիտակ տան ղեկավարին ուղղված նամակի պատճենը հայտնվել է The New York Times թերթում:
Նոբելյան մրցանակի դափնեկիրները, մասնավորապես, պահանջում են շուտափույթ հրապարակել այդ հարցով հաշվետվությունը, որը պատրաստել է հետախուզության հարցերով սենատի հանձնաժողովը:
Ահաբեկչության մեջ կասկածվող մարդկանց ձերբակալման և հարցաքննման ծրագիրն իրականացվել է Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության ժամանակ՝ հակաաահաբեկչական ծրագրի շրջանակներում: Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ի կառավարությունը ստիպված եղավ խոստովանել նման ծրագրի գոյության փաստը: