Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մի խումբ աշխատող կանայք հավաքվել են Ազգային ժողովի դիմաց և բողոքում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» մասին ՀՀ օրենքի դեմ, որի համաձայն՝ չաշխատող հղի կանայք պետք է պետությունից գումար ստանան աշխատող կանանց աշխատավարձերի պահումներից: Քիչ անց խորհրդարանում տեղի կունենան լսումներ, որտեղ էլ քննարկվելու է այդ օրենքը և կանայք էլ մասնակցելու են այդ նիստին:
Ակտիվիստներից Մանեն լրագրողներին հայտնեց, որ հարց է ուղղելու օրենսդիրին, թե ինչպես են իրենք պատկերացնում, թե որ թիրախային խմբից են գումարներ պահելու և արդյոք գիտակցում են ռիսկայնությունը:
«Չաշխատող կանանց արժի օգնել, բայց ոչ ուրիշի հաշվին: Պատգամավորների աշխատավարձը մի բարձրացրեք, տներ մի նվիրեք, այլ օգնեք չաշխատող մայրերին», – ընդգծեց նա:
Տեսանյութը՝ քիչ անց