ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍԱՐԿԱԶՄ՝ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բավական հաճախ կարելի է հանդիպել տարբեր թեմաներով հումորային գրառումների: «Տրամաբանական է», որ հատկապես հետընտրական համապատկերում նման գրառումներն ունեն հիմնականում քաղաքական ուղղվածություն: Վերջին օրերի ֆեյսբուքյան մի քանի հումորային գրառումներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Օգտատեր Արտակ Աղբալյանը գրում է. «Ընտրություններն ավարտվեցին, բայց այդպես ել ՕԵԿ-ական մուրաբա չհամտեսեցի… Բանկան ու կափարիչը հետ կտամ, խոստանում եմ, գոնե հիմա ուղարկեք, հաստատ պահեստում ունեք կուտակած՝ չկողմնորոշվածների համար…»: Արսեն Բաբայանն էլ, անդրադառնալով ամուսնության խնդիրներին եւ ներքաղաքական զարգացումներին, գրում է. «Ասում են, թե բանը հասել է նրան, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող ծնողները հրաժարվում են աղջիկ տալ իշխանամետ կողմնորոշում ունեցող տղաներին: Ծանր օրեր են…»:
Օգտատեր Համլետ Աբրահամյանն էլ, օրինակ, «բացահայտել է», թե ինչու իշխանությունը կրկին հին գվարդիայից մարդիկ բերեց խորհրդարան, եւ այդ կապակցությամբ գրում է. «Հասկացա՝ ինչու տարած ետ բերածներին նորից ներմուծեցին խորհրդարան: Կլարեն կգցեն ընդդիմության ջանին՝ մտածելով, որ թող իրար մանրից գզեն ու գզվռտվեն, իրար հետ հին հաշիվները պարզեն, իսկ մենք՝ տղերքով, մեր գործին կլինենք: Վատ չի մտածված, փորձում են այդ մնացորդներից վերջին կաշին էլ քերթեն, հետո նոր վերջնականապես դեն շպրտեն»: Իսկ հումորային եւ դիպուկ գրառումների վարպետ Արգիշտի Կիվիրյանն ահա թե ինչ է գրում. «Ասում են, Ավետիք Իսահակյանը դիմել ա Կենտրոնական բանկին՝ պահանջելով 10.000-անոց դրամանիշի վրայից հանել իր պատկերը եւ փոխարենը տեղադրել Սերժ Սարգսյանի նկարը՝ որպես ընտրակաշառքների հեղինակի…»:
«Ֆեյսբուք»-ում ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ Վարպետ Օնիկ անվամբ հանդես եկող օգտատերը (օգտատերերը), որն աչքի է ընկնում իր բավական դիպուկ ու ծիծաղելի ծաղրանկարներով:
Ներկայացնում ենք նրա ծաղրանկարներից մի քանիսը:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս