
«Իսլամական պետություն» խմբավորումը տարածել է բրիտանացի պատանդ Ջոն Քանտլիի մասնակցությամբ 5-րդ տեսագրությունը: Ինչպես տեղեկացնում է The Independent թերթը, նոր սյուժեն ստացել է «Ինձ պարտքով տվե՛ք ձեր ականջները» (Lend me your ears):
Քանթլին պատմել է, որ փախուստի փորձ արած ԻՊ գերիները ենթարկվել են կտտանքների:
Տեսագրությունում չեն նշվում վերջին իրադարձությունները, այդ պատճառով դժվար է ասել, թե երբ է այն նկարահանվել: Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ՝ նկարահանվել է 8 նման հոլովակ, որոնք ցուցադրվում են մեկը մյուսի հետևից որոշակի ժականակահատվածներում: Սպասվում է, որ հաջորդ տեսագրությունը կլինի ձախողված փրկարարական օպերացիայի մասին: