Ըստ henaran.am-ի՝ Չմիացած երկրների շարժման արտգործնախարարների հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Պարզվում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած պարբերությունը ի սկզբանե կրել է խիստ միակողմանի բնույթ, մասնավորապես նույնիսկ ներառված չի եղել ուժի չկիրառման եւ խաղաղ կարգավորման մասին դրույթը, սակայն մի շարք երկրների դիրքորոշումների պատճառով Ադրբեջանը չի կարողացել խոչընդոտել վերոհիշյալ դրույթների ընդգրկմանը:
Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթի հենց այն պահին, երբ նա սկսել է խոսել ղարաբաղյան հիմնախնդրից, անջատվել է նրա խոսափողը, եւ Էլմար Մամեդյարովն այդպես էլ չի կարողացել Ադրբեջանի տեսակետները ներկայացնել այս հիմնախնդրի վերաբերյալ:
Մեր աղբյուրի հավաստմամբ՝ բազմաթիվ երկրների պատվիրակությունների ղեկավարներ իրենց ելույթներում հատուկ շեշտել են Չմիացած երկրների շարժման համար ինքնորոշման իրավունքի կարեւորությունը, Ուրուգվայը, Ալժիրը եւ մի շարք այլ երկրներ ընդգծել են հենց այդ իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը:
ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ