Ահաբեկչական հարձակումը, որը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում իրականացրել է Միշել Զիհաֆ-Բիբոն, գաղափարախոսական և քաղաքական դրդապատճառներ է ունեցել. հայտնել է Կանադայի քաղաքական ոստիկանությունը:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ ահաբեկչությունից առաջ հանցագործը վիդեոկոչ է տեսագրել: Ոստիկանությունն առայժմ չի հրապարակում տեսագրության բովանդակությունը:
Կանադական CBS News-ը, վկայակոչելով իր աղբյուրները, ճշտում է, որ տեսահոլովակում Զիհաֆ-Բիբոն որպես իր արարքի շարժառիթ հիշատակում է Կանադայի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև` Ալլահի գովքն անում:
CBC-ի տեղեկություններով` տեսագրությունն արվել է հարձակման նախօրեին: Ոստիկանները մտադիր են այն հրապարակել մոտ օրերս: