
Օրեր առաջ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների առաջատար բանկերի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ և «ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր, համաձայն որի՝ հայ գնորդին հնարավորություն կտրվի Բելառուսից ներմուծվող ապրանքների համար վճարումն իրականացնել իր համար բարենպաստ պայմաններով` հետաձգելով վճարումը մինչև 5 տարի ժամկետով, իսկ բելառուսական տնտեսավարող սուբյեկտները կկարողանան ժամանակին ստանալ Հայաստան արտահանված ապրանքների դիմաց վճարումը:
Միջազգային հարթակում համագործակցող բանկերի վարչության նախագահները՝ Արսեն Միքայելյանը և Սերգեյ Ռումասը, համոզված են, որ իրենց ղեկավարած բանկերի ֆինանսական մարտավարությունը կնպաստի ոչ միայն ազգային բանկային համակարգերի զարգացմանը, այլ հետագայում նաև բարեկամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
Երկու բարեկամ երկների համագործակցության վերաբերյալ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի ելույթի խոսքը կարող եք կարդալ այստեղ: