ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թանգարանային գիշեր» ակցիան այս տարի կանցկացվի «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագրով:  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում եւս մայիսի 19-ին` ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր, ծավալուն ծրագիր կներկայացվի: Երեւանցիները կարող են մասնակցել «Սարյանը եւ գիրքը» ցուցադրության բացմանը. կներկայացվեն Սարյանի նկարազարդած ու ձեւավորած գրքերը, ինչպես նաեւ նկարչի՝ «Գրառումներ իմ կյանքից» գրքի ձեռագրերը, տարբեր լեզուներով տպագրված հրատարակություններ: Միջոցառմանը կհետեւի՝ «Մարտիրոս Սարյան. Նամակներ (1929-1954)» գրքի 2012-ին լույս տեսած 2-րդ հատորի շնորհանդեսը:




Լրահոս