Օրենքի փոփոխությամբ ցանկանում են բյուջեի միջոցները ծախսել առավել նպատակային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ ներկաներից մեկը հարցադրում արեց, թե  ինչո՞ւ է հավասարության նշան դրվում մայրության և ժամանակավոր անաշխատուտունակության մյուս նպաստների միջև:

Նրա խոսքով, նախկինում սա եղել է նպատակային արձակուրդի վճար, հետագայում է անվանումը փոխվել և տարբեր մեկնաբանությունների տեղիք տվել: «Ինչո՞ւ տղամարդուն կարելի է մեկնել զորավարժություների և ստանալ 100%, իսկ կինը պետք է զրկվի իր եկամտի մի մասից»,- շեշտեց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՀՀ-ում թեև ծնելիությունը չի ավելացել, բայց ծախսերը վերջին տարիներին ավելացել են 3 անգամ: «Իսկ արդյոք արդյունավետությունը ավելացե՞լ է: Այն, ինչ ներկայացված է օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկություն է՝ հաշվի առնելով խնդիրները: Մեր միակ նպատակը, որ պետական բյուջեի միջոցները ծախսենք առավել նպատակային և հասցեական»,- ասաց Ա.Ասատրյանը:




Լրահոս