ՊԱՅԹՅՈՒՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի  14-ին՝ ժամը 14:20-ին, Կոտայքի  մարզի  Պռոշյան  գյուղի  Չաուշի  փողոցի  թիվ  11  հասցեում   տեղակայված «ՎԷԱ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթյուն  է տեղի ունեցել: Պայթել  է  Վ. Սահակյանին պատկանող «ԳԱԶ 2402» ավտոմեքենայի գազի բալոնը, որի հետեւանքով վնասվել  է հարեւանությամբ կայանված  «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան, իսկ ապակու բեկորների  հարվածից  վարորդ, 1972 թ. ծնված  Ա. Հարությունյանն աչքի վնասվածքով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնությունը՝ դուրս է գրվել: Պայթյունի հետեւանքով վնասվել են եւս երկու ավտոմեքենաներ:




Լրահոս