Կոմիտասի 145 ամյանկին նվիրված համերգ՝ Լոնդոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել մեծանուն Կոմիտասի 145- ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան հիմնադրամը: Համերգի մասնակիցներն էին Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, տենոր երգիչ Սիփան Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև անգլաբնակ հայ երաժիշտներ՝ ջութակահարուհի Անի Բատիկյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կրիստինա Արաքելյանը:

Համերգին հնչել են դաշանմուրային պարեր, Կոմիտասի «Հայաստան», «Ես առուն», «Ալագյազ» և «Խնկի Ծառ» երգերը, «Կռունկ» և «Քելեր-Ցոլեր», «Ծիրանի ծառ» և «Ծիծեռնակ» ստեղծագործությունները:

Մենակատարների ելույթը եզրափակվել է Կոմիտասի Հաբրբան ստեղծագործությամբ:
Համերգի հաջորդ հատվածը եղել է §Կոմիտաս¦ երգչախմբի ելույթը:

Հատկանշական է երգչախմբի և Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանի դերն ու աջակցությունը երգչախմբի ստեղծման գործում, ինչպես նաև երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Հակոբյանի, ինչպես նաև երգչախմբին նվագակցող էլլա Բաբայանի՝ ելույթի նախապատրաստման համար տարվող անգնահատելի աշխատանքը:

Համերգի ավարտին ողջույնի խոսքով են հանդես եկել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արա Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Վարդապետ Արեն Շահինյանը և Թեքեյան Հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը, որը նաև համերգի մասնակիցներին շնորհել է խրախուսական պատվոգրեր:

Համերգին ներկա են եղել Բրիտանահայ համայնքի բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները, Լորդերի Պալատի Խոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսը, երաժիշտներ, քննադատներ, այլք:

Թեքեյան Մշակութային Միության Լոնդոնի Մասնաճյուղ




Լրահոս