Հետաքրքրական պատկեր է ձեւավորվել, երբ հայտնի են դարձել ՀՀ Ազգային Ժողով անցած կուսակցությունների ստացած ձայները՝ ըստ մարզերի: Եվ այսպես՝ որ մարզում որ կուսակցությունն է ամենից շատ աջակցությունը վայելում, եւ ում է, որ ժողովուրդն ամենից քիչն է վստահում: Տվյալները ներկայացվում են տոկոսային հարաբերությամբ, նվազման կարգով (տոկոսային ցուցանիշը հաշվվում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական կուսակցություններին եւ դաշինքին տրված 100% կողմ ձայներից): «Ժառանգության» մարզային արդյունքները ներկայացված են՝ ըստ ստացած ձայների քանակի:
Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում տոկոսային հարաբերակցությամբ ամենից շատ ձայներ ստացել է Սյունիքի մարզում, իսկ ամենից քիչ` Կոտայքի մարզում: Սա միակ մարզն է, որտեղ ՀՀԿ-ն գրավել է ոչ թե առաջին, այլ երկրորդ տեղը՝ զիջելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Սյունիքի մարզ – 61,08%
Արարատի մարզ – 52,95%
Լոռու մարզ – 52,04%
Տավուշի մարզ – 49,86%
Վայոց ձորի մարզ – 48,21%
Արմավիրի մարզ – 47,99%
Գեղարքունիքի մարզ – 46,74%
Արագածոտնի մարզ – 46,15%
Երեւան – 37,53%
Շիրակի մարզ – 36,51%
Կոտայքի մարզ – 34,84%
«Բարգավաճ Հայաստան»-ն ամենաքիչ աջակցությունը ստացել է Սյունիքի մարզում: Ահա «Բարգավաճ Հայաստան»-ի մարզային արդյունքները.
– 47,49%:
Շիրակի մարզ – 34,54%:
Գեղարքունիքի մարզ – 33,58%:
Արագածոտնի մարզ – 32,49%:
Վայոց ձորի մարզ – 31,86%:
Արարատի մարզ – 29,89%:
Երեւան – 27,14%:
Տավուշի մարզ – 26,9%:
Արմավիրի մարզ – 25,55%:
Լոռու մարզ – 24,27%:
Սյունիքի մարզ – 22,43%:
Հայ ազգային կոնգրեսը տոկոսային հարաբերակցությամբ խորհրդարանական ընտրություններում ամենաշատ աջակցությունը ստացել է երկրի մայրաքաղաքում: Միայն Երեւանում է ՀԱԿ-ին հաջողվել հաղթահարել 7%-անոց արգելքը, որն անհրաժեշտ է դաշինքներին խորհրդարան անցնելու համար:
Երեւան – 11,69%
Շիրակի մարզ – 6,52%
Կոտայքի մարզ – 6,27%
Արագածոտնի մարզ – 5,85%
Արմավիրի մարզ – 5,69%
Տավուշի մարզ – 5,42%
Լոռու մարզ – 5,36%
Սյունիքի մարզ – 3,93%
Գեղարքունիքի մարզ – 3,63%
Արարատի մարզ – 3,56%
Վայոց ձորի մարզ – 3,23%
«Ժառանգություն» կուսակցությունն ամենաքիչ աջակցությունը ստացել է Վայոց ձորի մարզում: Ներկայացնում ենք «Ժառանգության» ստացած ձայների քանակը՝ ըստ մարզերի:
Երեւան – 45433
Արագածոտնի մարզ – 2302
Արարատի մարզ – 3809
Արմավիր – 7592
Գեղարքունիքի մարզ – 1880
Լոռու մարզ – 6130
Կոտայքի մարզ – 4248
Շիրակի մարզ – 10732
Սյունիքի մարզ – 2132
Վայոց Ձորի մարզ – 749
Տավուշի մարզ – 2088
«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը խորհրդարանական ընտրություններում տոկոսային հարաբերակցությամբ մարզերում ու Երեւանում ստացել է համեմատաբար հավասարաչափ աջակցություն:
Վայոց ձորի մարզ – 6,79%
Գեղարքունիքի մարզ – 6,67%
Տավուշի մարզ – 6,2%
Երեւան քաղաք – 6,18%
Արմավիրի մարզ – 6,16%
Արարատի մարզ – 5,38%
Լոռու մարզ – 5,38%
Արագածոտնի մարզ – 5,37%
Սյունիքի մարզ – 5,23%
Շիրակի մարզ – 4,73%
Կոտայքի մարզ – 4,72%
«Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում տոկոսային հարաբերակցությամբ մարզերում ու Երեւանում ամենից շատ քվեներ ստացել է Շիրակի մարզում, ամենից քիչ` Կոտայքի մարզում:
Շիրակի մարզ – 7,31%
Տավուշի մարզ – 7,02%
Գեղարքունիքի մարզ – 6,79%
Լոռու մարզ – 6,71%
Արմավիրի մարզ – 6,42%
Վայոց ձորի մարզ – 6,08%
Արագածոտնի մարզ – 5,93%
Երեւանի քաղաք – 5,29%
Արարատի մարզ – 4,54%
Սյունիքի մարզ – 3,37%
Կոտայքի մարզ – 2,64%