
Ելիսեյան պալատը հաղորդում է, որ հայտնի է դարձել այսօր Փարիզում կայանալիք բանակցությունների ժամանակացույցը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սկսվել է տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Հայաստանի ժամանակով՝ 14:00-ին ):
Սերժ Սարգսյանի հետ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը կայացել է 12:15-ին (15:15-ին):
18:00-ին (21:00) Ֆրանսուա Օլանդը ղարաբաղյան կարգավորման և Կովկասի հարցերի շուրջ եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
Ժամը 20:00-ին (23:00) նախատեսվում է ընթրիք՝ Փարիզ ժամանած բոլոր կողմերի մասնակցությամբ: