
Մոսկվայի Գաննուշկինի անվան հոգեբուժարանի մոտակայքում հայտնաբերվել է 12 կգ սնդիկ: Թունավոր նյութը ոչնչացնելու նպատակով դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի աշխատակիցներ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, վտանգավոր նյութը գտել են քանդման ենթակա ավտոտնակների տարածքում: «Ծանր տեխնիկայի միջոցով մեկհարկանի հին շինությունները քանդելու ընթացքում բանվորները շինարարական աղբի մեջ հայտնաբերել են արկղ, որի մեջ գտնվում է սնդիկով լցված 220 ապակյա սրվակ: Թունավոր նյութի ընդհանուր քաշը կազմում է 12 կգ», – լրագրողներին հայտնել են ԱԻՆ-ի աշխատակիցները: