Կին վարորդներն այնքան են կայացել, որ արդեն կարելի է խոսել մեքենաների նախընտրության մասին: Անցել են ժամանակները, երբ ղեկին գեղեցիկ սեռի ներկայացուցիչ տեսնելը զարմանալի կարող էր թվալ: Չնայած վարորդական հմտություններով կանայք չեն փայլում, բայցև եթե համապատասխան վիճակագրություն լինի, իգական սեռի ներկայացուցիչների թիվը ոչ այնքան փոքր տոկոսով կարտահայտվի:
Հիմա արդեն մեր երկրում տարածված որոշակի մեքենաների մակնիշներ վերագրվում են հատկապես կանանց, և նշվում է, որ այդպիսիք մասնավորապես իգական սեռի համար են նախատեսված:
Armlur.am-ի հարցը մեկ կամ գոնե մի քանի պատասխանի չարժանացավ, թե որ մակնիշներն ավելի կգեղեցկացնեն կին ավտովարորդներին, ամենատարբեր պատասխանները ստացավ: Եվ բազմազան թվարկումները դժվարացրին մեքենաների մակնիշներից գոնե մի քանիսն առանձնացնելը:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան