ՀԱՐՑ. Ցանկանում էի բողոքարկել երեխայիս ալիմենտի վճարման վերաբերյալ կայացված վճիռը, բայց առողջական խնդիրների պատճառներով չհասցրեցի, ու սահմանված ժամկետը լրացավ: Հնարավո՞ր է վերաքննիչ բողոք ներկայացնել, եթե բաց է թողնվել բողոքարկման ժամկետը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատաճիռ վկամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:
Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը եւ քննել գործը:
Բաց թողնված ժամկետը վերականգնելու դեպքում դատական ակտի կատարումը կարող է կասեցվել:
սահմանների» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենատարօրինակը վճիռը բողոքարկելու տրամադրվածությունն է: Երեխայի գոյության նպատակով հատկացվող նյութական միջոցների շուրջ դատարանը սովորաբար այնպիսի վճիռ է կայացնում, որի բողոքարկումն անիմաստ է: Այս դեպքում կարծես սահմանված վճռաչափեր են գործում, ու նույնիսկ գործազուրկներն են պարտավոր որոշ գումար առձեռն կամ փոխանցումով հանձնել երեխայի խնամակալին: Այնպես որ խիստ զարմանալի է, թե դատարանը որոշում կայացնելուց առաջ այդ ինչ հանգամանքներ հաշվի չի առել, որոնք էլ Ալլա Սահակյանը պատրաստվում է բողոքարկել: