
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները այս պահին կուսակցության գրասենյակում քննարկում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Հնչում են տարբեր գնահատականներ: Հիմնականում ՀՀԿ-ականները գոհ են, որ երկրում այսպիսի իրավիճակ է ձեւավորվել եւ որ իրենք Հայաստանի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմել: Քիչ ավելի ուշ, նրանք կանցնեն արդյունքների ամփոփմանը: