ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 27 -ին կազմել է 409.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.91 դրամով. հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.14 դրամ (աճել է 2.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 658.88 դրամ (աճել է 4.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.73 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 226.2 դրամ, ոսկին՝ 16,221.73 դրամ, պլատինը՝ 16,501.36 դրամ:
Հոկտեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ: