Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաները հերթով մահանում են. փաստեր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 տարի է անցել այն օրից, երբ անհայտ ուժերն ու գործիչները հստակ պատվերով գլխատեցին մեր երկիրը: Հայի արյունով, բայց թշնամու հոգեբանությամբ ճիվաղների խումբը կազմակերպված ձևով մտավ ամենապաշտպանված պետական շենքերից մեկը՝ ՀՀ Ազգային ժողովի տարածքը, հաղթահարեց անվտանգության անցակետերը, անխոչընդոտ, զինված անցավ անվտանգության աշխատակիցների կողքով… արյան ծով սարքեց խորհդարանի նիստերի դահլիճը:

8 պետական այրեր տեղում գնդակահարվեցին: Ու այսօր՝ դեպքից արդեն 15 տարի անց, կարելի է վստահ պնդել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց մեր երկրի բարեկեցիկ ապագան, գնդակահարվեց մեր ազատությունը, ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի հավատը:

Ո՞վ և ինչո՞ւ պատվիրեց գլխատել մեր երկիրը: Այս հարցի պատասխանը ստանալու հեռանկարը տարեցտարի ավելի մշուշոտ է դառնում, քանի որ այդ ողբերգության առիթով հարուցված քրեական գործով անցնող գրեթե բոլոր վկաները կամաց-կամաց հեռանում են կյանքից: Դժվար է պնդել, որ նրանց բոլորին հերթով վերացնում են, բայց փաստ է, որ հոկտեմբերի 27-ի մասին որևէ տեղեկության տիրապետողները մահանում են:

Թե ովքեր դարձան հոկտեմբերի 27-ի ոճրագործների հաջորդ զոհերը, Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս