Lonely Planet հրատարակչությունն իր ինտերնետային կայքում հրապարակել է 2015-ին տուրիստների համար առավել նախընտրելի 10 քաղաքները:
Ամենահետաքրքիր քաղաքների թոփ 10-յակը կազմել են լրագրողները, զբոսաշրջիկները, ոլորտի վերլուծաբանները: Ցուցակում հայտնվել են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ քիչ հայտնի քաղաքներ: Տեսե՛ք, թե ըստ մասնագետների, ուր կարելի է այցելել 2015թ.:
10. Տորոնտո, մշակութային քաղաք Կանադայում
9. Չենաի, այդպես են անվանում Հնդկաստանի հարավային մայրաքաղաքը
8. Վիեննա, պարահանդեսների հայտնի քաղաքը գրավել է վարկանիշի 8-րդ հորիզոնականը
7. Սալիսբերի, տիպիկ անգլիական քաղաք, երը վերջապես գրավել է մասնագետների ուշադրությունը
6. Պլովդիվ քաղաքը Բուլղարիայում: Այն Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկն է:
5. Վալետա, հրաշալի քաղաք Մալթայում, որտեղ պահպանվել են 17-րդ դարի շինությունները:
4. Ցերմատ, քաղաք Շվեյցարիայում: Այն իսկական դրախտ է ալպինիստների և անվախ մարդկանց համար:
3. Դասական քաղաք Միլանը, որը մեծությամբ Իտալիայում երրորդն է, զբաղեցրել է վարկանիշի երրորդ հորիզոնականը:
2. Էլ-Չալտեն. այն մի փոքրիկ տարածք է Արգենտինայում, որը պետք է այցելել՝ թեկուզ միայն սարերը տեսնելու համար:
1. Ի զարմանս շատերի՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը զբաղեցրել է վարկանշի առաջին հորիզոնականը: