
Կարապետյանի հարաբերությունները երբեք հարթ չեն եղել: Ավելին, նույն Ղարաքեշիշյանը, քաղաքական շրջանակներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, Կարապետյանի “ինադու” անգամ իր ծանոթ-բարեկամներին թույլ չէր տվել մասնակցել պատգամավորի թեկնածուի քարոզարշավներին` կարծելով, թե դրանով իսկ կարող է Կարապետյանին որոշ չափով նեղը գցել: Եվ երևի սա էլ հերթական առիթն է հանդիսացել, որ Կարապետյանը իր ՀՀԿ-ական ընկերների շրջապատում ասի, որ գալիք ՏԻՄ ընտրություններում Քոթոյին թույւ չի տալու նորից վերընտրվելու, և որ ինքն այդ ժամանակ ներկայանալու է իր սեփական թեկնածուով: Բարձրաստիճան ՀՀԿ-ականներից մեկն էլ իր կողմից ավելացրել է.,Այդ հարցով լրջորեն կզբաղվենք ու այնպես կանենք, որ այդ տարածքը ամբողջությամբ Կարապետյանների տիրույթում մնա: Հատկապես, որ առջևում էլ դեռ նախագահական ունենք գլորելու: