Ժողովուրդ. Կառավարությունը մտադիր է վաճառել Երեվանի գլխավոր փոստի շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժողովուրդ -ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` կառավարությունը մտադիր է վաճառել Երևանի գլխավոր փոստի շենքը: Կառավարությունում կարծում են, որ այն շատ ավելի արդյունավետ կլինի օգտագործել որպես էլիտար բնակելի շենք կամ հյուրանոցային համալիր:
Ժողովուրդ-ը եղավ Սարյան փողոցում գտնվող Հայ փոստ-ի շենքում պարզելու համար` արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները: Քանի դեռ թերթի աշխատակիցները չէին ներկայացել, փոստի աշխատակիցներն ասացին, թե նման խոսակցություններ երկար ժամանակ է, ինչ լսել են, բայց չեն կարող ասել` որքանով են դրանք իրական: Ճիշտն ասած, մոտ մի ամիս առաջ էլ էկան, ասեցին` բա խաբ՞ր եք, շենքը ուզում են ծախեն, մենք էլ ստեղ հեռախոս բան ենք ծախում, ասեցինք` դե եթե նման բան կա, մեզ մի քիչ շուտ ասեք, որ մենք մեր գլխի ճարը տեսնենք, հետո ստեղի ղեկավարներից հարցրինք, ասեցին` հլը հաստատ բան չգիտենք, ու էսօր էլ ձեզանից ենք լսում, որ նման բան կա: Ո՞վ իմանա` ինչ ա լինելու, օրական մի օրենք են փոխում, մի բան են անում, ես շատ իմանամ` մեր գլխի գալիքը որն ա լինելու, անտեր երկիր ա, ով ինչ ուզում անում ա,-վրդովված ասաց այդ շենքի առաջին հարկում հեռախոսների վաճառքով զբաղվողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ: 




Լրահոս