
1892թ. հոկտեմբերի 28-ին Փարիզում կախարդ Էմիլ Ռեյնոն հանդիսատեսին հրավիրեց նոր, մինչ այդ անտես մի տեսարանի` «օպտիկական թատրոն»: Այնտեղ տաղանդավոր հայտնագործողն առաջին անգամ հրապարակավ ցուցադրեց իր սարքը, որը շարժվող նկարներ էր ցույց տալիս: Հենց այդ օրն է այժմ համարվում անիմացիոն կինոյի դարաշրջանի սկիզբը:
Անիմացիայի միջազգային օրը տասը տարի առաջ սահմանվել է Անիմացիոն կինոյի միջազգային ընկերակցության ASIFA-ի (The International Animated Film Association) կողմից և այժմ տոնվում է ողջ աշխարհում:
Տոնի նախաշեմին ամբողջ աշխարհի անիմատորները փոխանակվում են իրենց ֆիլմերի ծրագրերով և ցուցադրություններ կազմակերպում հանրության համար: