Հանրապետություն կուսակցությունն այսօրվա նիստում որոշելու է Հայ ազգային կոնգրեսի կազմում իր մնալ-չմնալու հարցը: Աժ պատգամավորի իր մանդատից հրաժարվելու մասին հայտարարություններից հետո Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չէր բացառել, որ իրենք դուրս կգան նաև ՀԱԿ-ից: Սակայն, ըստ նրա, դա պետք է որոշել կուսակցությունով: Թերթը նշում է, որ ,Հանրապետությանե կայացվելիք որոշումը վտանգված է. բանն այն է, որ այս կուսակցությունը, հակառակ իր կանոնադրության և օրենսդրական պահանջի, 2005թ. հետո համագումար չի անցկացրել: Մինչդեռ նրանք պարտավոր էին 2 տարին մեկ անգամ համագումար անել: Դեռ ավելին, Հանրապետություն կուսակցության` 2005թ. ձևավորված քաղխորհրդի անդամների մի մասն այս տարիներին հեռացել է: Այս կուսակցության աշխատակազմի ղեկավար Արտակ Զեյնալյանից թերթը փորձել է ճշտել` արդյոք իրենց քաղխորհրդի որոշումը կլինի իրավաչափ: Զեյնալյանը խոստացել է պատասխանել ավելի ուշ, ու այլևս չի պատասխանել հեռախոսազանգերին:
Ժողովուրդ. Հանրապետությունն այսօրվա նիստում որոշելու է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ