
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն իր պաշտոնական կայքում անցկացնում է ՈՒԵՖԱ-ի գոյության 60 տարիների և նրա հովանու ներքո անցկացված մրցաշարերում խփված լավագույն գոլի հարցումը։
Մրցույթում ներկայացված է 60 գոլ, իսկ այս պահին ամենաշատ ձայներ հավաքել է «Ֆիորենտինա» – «Բարսելոնա» հանդիպմանը Մաուրո Բրասանի խփած գոլը: