Հայկական ժամանակ. Բեգլարյանը նախարարական պորտֆելից բացի փոխվարչապետի պաշտոնն է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որևէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաև փոխվարչապետի կարգավիճակ:Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Բեգլարյանին պատրաստ է նշանակել տրանսպորտի նախարար, սակայն դժվարանում է փոխվարչապետի հարցում: Եթե այնպես ստացվի, որ Տիգրան Սարգսյանը չմնա վարչապետի պաշտոնում, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին այլընտրանք չի լինի, որպես միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների հասնելու ընդունակ վարչարար: Բայց Բեգլարյանին փոխվարչապետի կարգավիճակում չի ուզում տեսնել նաև Տիգրան Սարգսյանը, որը Արմեն Գևորգյանին համարում է իր կառավարության միակ ներկայանալի նախարարը:




Լրահոս