
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում ներկայացող երկու երիտասարդներ, որոնք ընդունում են, որ իրենք ֆաշիստներ են։ “Ես ինչ-որ մեկին չեմ ուզում ապացուցել իմ գործողություններով, որ ես ֆաշիստ եմ, իմ գաղափարն ա տենց։ DIY–ը էն ակումբը չի, որ Հայաստանում գոյություն ունենա” ու Ծոմակի նմաններն էլ էն մարդիկ չեն, որ ստեղ գոյություն ունենանե։ Տղաները նաև պատմում են, որ իրենք անձամբ եղել են ակումբում և այնտեղ տղաների ստրիպտիզ են տեսել։ Նրանք նաև խոստովանում են, որ ակումբի հրդեհումից մի քանի օր անց իրենք են թքել ակումբի մուտքի մոտ և սիգարետի մնացորդներ նետել այնտեղ և այդ ամենը խոստովանել են նաև ոստիկանությունում, իսկ ակումբի “պայթեցման” հետ իրենք կապ չունեն։