Երկօրյա տոն՝ թանգարանասեր հանրության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրոպական միության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև  ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) հովանու ներքո  ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի անց է կացվում “Թանգարանների գիշեր” միջոցառումը:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես միշտ, այս տարի ևս “Թանգարանների գիշեր” միջոցառումը կհաջորդի Թանգարանների միջազգային օրվան՝ մայիսի 18-ին, կանցկացվի մայիսի 19-ին՝ այսպիսով թանգարանասեր հանրությանը պարգևելով  երկօրյա տոն:
Եվրոպական միության կողմից այս տարի հայտարարված “Թանգարանը փոփոխվող աշխարհում” խորագրով “Թանգարանների գիշեր” ակցիան մեր երկրում կանցկացվի “Գիրը փոփոխվող աշխարհում” կարգախոսով՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:
Նշենք, որ “Թանգարանների գիշեր” ակցիան Հայաստանում անց է կացվում արդեն ութերորդ անգամ:
Այն կմիավորի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի շուրջ 63 թանգարաններ` անկախ ենթակայությունից, և մայիսի 19-ին արևամուտից մինչև գիշերվա ժամը 24:00-ը, ցանկացողները կարող ե այցելել թանգարաններ, որտեղ այդ օրը հատուկ տոնական միջոցառումներ են նախատեսված:




Լրահոս