
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմը մտադիր է ձեռք բերել տեսահսկման եւ անցումների հսկման ազդանշանային նոր համակարգեր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս նպատակով նշված կառույցը հոկտեմբերի 21-ին մրցութային հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ նախատեսվում է գնել թվով 16 տեսախցիկ` կից սարքավորումներով: Ի դեպ, տեսախցիկները պետք է նախատեսված լինեն շենքային պայմաններից դուրս աշխատելու համար: Բնականաբար, հայտարարությունում չի ասվում, թե այս նպատակով որքան գումար է ծախսվելու: Նկատենք, որ նախագահի նստավայրը տեսագրման սարքերով, մեղմ ասած, հագեցած է, բայց, չնայած սրան, նախագահականի աշխատակազմն էլի է գնում: Հետաքրքիր է` արդյո՞ք նախագահականում ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից վախենում են եւ այդպես փորձում անվտանգության համակարգն ավելի ուժեղացնել: Համաձայնեք` ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին այս փաստն առավել քան հետաքրքիր է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: