
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամուսնացել է: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում նորապսակներին օծել է Պարգեւ Սրբազանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նույն օրը պատգամավորը նշել է իր ծննդյան 37-ամյակը: Ն. Կարապետյանի ամուսինը քաղաքականության հետ որեւէ առընչություն չունի, ինչի համար էլ երեւի որոշվել է հարսանեկան արարողությունն անցկացնել ընտանեկան միջավայրում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները չեն մասնակցել Կարապետյանի հարսանիքին: Նշենք նաեւ, որ ուրբաթ օրն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ` Մարգարիտ Եսայանն էլ նշել է իր «մարգարտյա» հարսանիքը` առանց հարսի ճերմակ զգեստի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: