
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է:
Հոկտեմբերի 28-ի ժամը 09:30-ի դրությամբ՝ մառախուղ է Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերում:
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար: