
Բաղդադի արևելյան մասում` թռչնաշուկայում, 3 ռումբ է պայթեցվել, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի պաշտոնյաների հայտարարությանը:
Պայթյունների հետևանքով կա առնվազն 4 զոհ, 34 մարդ վնասվածք է ստացել:
Բոլոր պաշտոնյաները այս միջադեպի առիթով անանուն են տեղեկություններ հաղորդում, քանի որ նրանց արգելված է շփվել ԶԼՄ-ների հետ:
Ըստ լրատվամիջոցի գնահատականի՝ նմանատիպ բռնությունները ուղղված են շիական իշխանության հիմքերը խարխլելուն: