Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, «Արցախբանկի» շենքի դիմաց են հավաքվել Դավթաշեն 2-րդ փողոցի և Փափազյան փողոցի բնակիչները:
Քիչ առաջ, երբ անչափահաս երեխաներից մեկը մոտեցավ, որ մտնի ներս, բանկի դուռը ներսից փակվեց:
Բնակիչները armlur.am-ին հայտնեցին, որ ամեն անգամ, երբ իրենք հավաքվում են բանկի մոտ, դրա դռները փակվում են իրենց առջև. աշխատակիցները թույլ չեն տալիս ներս մտնել անգամ սովորական հաճախորդներին:
Բնակիչներից Աննան ասաց, որ իրենք հաստատ գիտեն, որ սեփականատերերը Հայաստանում են, և պահանջում են հանդիպում նրա հետ: Այստեղ կմնան այնքան, մինչև իրենց լսեն:
10:42 Այս պահին մի քանի հոգու հաջողվեց մտնել բանկ: Սակայն մինչ այդ միջադեպ տեղի ունեցավ դռան մոտ. մի տարեց մարդ փորձում էր մտնել շենք, բայց բանկի աշխատակիցը դուռը փակեց՝ հարվածելով նրա գլխին:
Տեսանյութը՝ քիչ ուշ: